Ստամբուլում պայթյունի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, 38-ը՝ վիրավորվել, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկային։
Պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում գտնվող Istiklal հետիոտնային զբոսաշրջային փողոցում: Պայթյունի պաշտոնական պատճառը դեռ չի նշվում։
Ստամբուլի դատախազությունը քրեական գործ է հարուցել պայթյունի հետ կապված։ Որպես պատճառ դիտարկվում է ահաբեկչությունը, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։