Իսպանական անշարժ գույքի շուկան վերջին շրջանում զարմացնում է իր առաջարկներով: Այսպես, վաճառքի են հանել մի ամբողջ գյուղ Սալտո Դե Կաստրո՝ գրավիչ գնով՝ ընդամենը 260 հազար եվրո արժողությամբ։ Այս մասին գրում է pravilamag.ru-ն։
2000 – ականների սկզբին լքված բնակավայրը գնած ներկայիս սեփականատերերը ցանկանում էին այն վերածել զբոսաշրջային վայրի, բայց 2008-ի ճգնաժամը խաչ դրեց այդ ծրագրերի վրա: Գյուղն արդեն 30 տարի շարունակ դատաչկվում է։
Տարածքը ներառում է 44 շինություններ, այդ թվում՝ բար, եկեղեցի, դպրոց, լվացքատուն և սպորտային հրապարակներ։ Նշվում է, որ Սալտո Դե Կաստրոյի հաջորդ սեփականատերերը, որոնք գտնվում են Պորտուգալիայի հետ սահմանին, կարող են սուբսիդիաներ ակնկալել տեղական իշխանություններից և կենտրոնական կառավարությունից: Հատկանշական է, որ գյուղը գտնվում է հանրաճանաչ Arribes del Duero բնական պարկի տարածքում:
Հարկ է նշել, որ սա առաջին նման առաջարկը չէ Իսպանիայի Կաստիլիա և Լեոն շրջանի տարածքում, որը խնդիրներ ունի դեպոպուլյացիայի հետ. ավելի վաղ շուկայում հայտնվել է կայարանի շենքը և ամրոց ունեցող կղզին։ Սալտո Դե Կաստրոյի գնման առաջարկն արդեն գրավել է բազմաթիվ պոտենցիալ սեփականատերերի, այդ թվում՝ Ֆրանսիայից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից և Ռուսաստանից: