Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ փողոցում ռումբ տեղադրած անձին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, փոխանցում է Anadolu-ն։
«Բեյօղլուում ռումբը թողած տղամարդը ձերբակալվել է Ստամբուլի անվտանգության վարչության կողմից։ Մեր գնահատականն այսպիսին է. մահաբեր ահաբեկչության գրոհի մասին հրամանը տրվել է Սիրիայի հյուսիսային Այն-էլ-Արաբից, որտեղ տեղակայված է Քրդական աշխատավորական կուսակցության (YPG) կենտրոնակայանը»,- ասել է Սոյլուն լրագրողներին։
Սոյլուն հաստատել է, որ հարձակման հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Նրա խոսքով՝ 50 տուժած դուրս է գրվել հիվանդանոցներից, 5-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից երկուսի վիճակը ծանր է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 13-ին պայթյուն է որոտացել Ստամբուլի կենտրոնում գտնվող Իսթիքլալ զբոսաշրջային փողոցում։