ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ Նենսի Փելոսին կմնա Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փելոսին, ամենայն հավանականությամբ, կլքի պաշտոնը՝ Սան Ֆրանցիսկոյի իրենց տանն ամուսնու՝ Փոլի վրա հարձակումից հետո։
«Հուսով եմ, որ դուք կմնաք»,- ասել է Բայդենը Նենսիի հետ հեռախոսազրույցում և հավելել, որ լավ գիտի՝ «ընտանիքն ամեն ինչից վեր է»։
Նշվում է, որ խոսնակը մտադիր էր հեռանալ նույնիսկ միջանկյալ ընտրություններում Հանրապետականների հաղթանակների ֆոնին։
Հիշեցնենք, որ Սան Ֆրանցիսկոյում հարձակվել էին Փոլ Փելոսիի վրա: Նենսին այդ ժամանակ գտնվել է Վաշինգտոնում։ Հարձակվողին բերման են ենթարկել տաք հետքերով։ Պարզվել է, որ 42-ամյա կանադացին մուրճով է ծեծել 82-ամյա Փոլ Փելոսիին։ Վերջինս գլխի և ձեռքի վնասվածքներ է ստացել, նրան վիրահատել են և, դատելով բժիշկների հայտարարություններից, ապաքինումը բարեհաջող է ընթանում։
Չարլզ III-ի թագադրումը բրիտանացի հարկատուների վրա արժեցել է 72 միլիոն ֆունտ սթերլինգ
ՄԹ թագավոր Չարլզ III-ի և նրա կնոջ՝ Կամիլայի թագադրումը բրիտանացի հարկատուների վրա արժեցել է 72 միլիոն ֆունտ սթերլինգ, հայտնում է...