Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը Ինդոնեզիայում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը։
Թուրքիայի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը կայացել է Բալիում՝ G20 գագաթնաժողովի շրջանակներում։ Apurva Kempinski հյուրանոցում բանակցություններն ընթացել են մամուլի համար փակ ռեժիմով։
Նշվում է, որ քննարկումներին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին և Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։