G20-ի գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը գրեթե պատրաստ է և, ամենայն հավանականությամբ, կստորագրվի նոյեմբերի 16-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Interfax-ը։
«Աշխատանքները գրեթե ավարտված են: Փաստաթուղթը կհաստատվի վաղվա հանդիպման արդյունքներով: Մեր կողմից կմասնակցի Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը»,- ասել է Լավրովը:
Նախարարի խոսքով՝ «խնդրո առարկա հռչակագիրը ներառում է բոլոր ոլորտները, որոնք միավորվել են՝ պարեն, էներգետիկա, առողջապահություն, թվայնացում»։
«Այո՛, մեր արևմտյան գործընկերներն ամեն կերպ փորձում էին քաղաքականացնել այս հայտարարությունը: Նրանք փորձեցին անել ձևակերպումներ, որոնք կնշանակեին դատապարտել Ռուսաստանի գործողություններն ամբողջ G20-ի, այսինքն՝ մեր անունից»,- նշել է նա։
Լավրովը հավելել է, որ եթե իսկապես ուզում են քաղաքականացնել թեման, թեև դա ոչ մի կերպ չի վերաբերում G20-ի օրակարգին և իրավասությանը, ապա պետք է գործել ազնվորեն։