Պայթյունները են տեղի ունեցել երեքշաբթի Կիևում և Կիևի մարզում, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները, մասնավորապես՝ «Страна» և Klymenko Time պարբերականները:
ТАСС-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ էր հայտարարվել։
Մի քանի ԶԼՄ-ներ հաղորդել են նաև Սումիի և Օդեսայի շրջաններում տեղի ունեցած պայթյունների մասին։ Ընդ որում նշվում է, որ հակաօդային պաշտպանության համակարգ է աշխատում: