Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում թուրքերեն գրառում է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման մասին՝ տեղադրելով լուսանկար։
«Ուկրաինայի պատերազմը մեծացնում է սովի ռիսկն աշխարհում: Թուրքիան ու Ֆրանսիան շարունակելու են աշխատել արտահանումների անխոչընդոտ շարունակման համար»,- գրել է Մակրոնը:
Մակրոնն ու Էրդողանը հանդիպել էին Բալիում՝ G20 երկրների գագաթնաժողովի շրջանակներում: Կողմերը քննարկել էին մի շարք հարցեր, այդ թվում՝ հացահատիկային միջանցքի և թուրք-հունական հարաբերությունների վերաբերյալ։