ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դաշնակիցներին ասել է, որ Լեհաստանում երկու մարդու կյանք խլած հրթիռը ուկրաինական Հակաօդային պաշտպանության հրթիռ է։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ավելի վաղ Բայդենը նաև հրապարակավ հայտարարել էր, որ հրթիռը դժվար թե արձակված լինի Ռուսաստանից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեհաստանում ռուսական հրթիռների պայթյունների մասին հաղորդումներից հետո արտակարգ նիստ են հրավիրել։
Լեհաստանը նաև միջազգային փորձագետների է հրավիրել՝ հետաքննելու իր տարածք հրթիռների անկումը։