Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սկանդալի մեջ է հայտնվել՝ ֆուտբոլի աշխարհի 2022թ․ առաջնության ժամանակ ներկայանալով «Մեծ Հունգարիայի» պատկերով շարֆով, որը «ընդգրկել է» Ուկրաինայի մի մասն ու Ռումինիան։ Այս մասին հայտնում է ua-football.com-ը։
Պաշտոնական Բուխարեստն արդեն արձագանքել է և «անընդունելի» է անվանել կառավարության ղեկավարի այս պահվածքը։ Օրբանը երկրպագուների շարֆ է կրել՝ հանդիպելու ֆուտբոլիստ Բալաշ Ջուջակի հետ, որը հրաժեշտի հանդիպում է անցկացրել ազգային հավաքականի կազմում, հայտնում է աղբյուրը։
Օրբանի շարֆը գրավել է գերմանացի լիբերալ քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Դանիել Ֆրոյնդի ուշադրությունը։ «Մեծ Հունգարիա» տերմինը վերաբերում է այն հողերին, որոնք մտնում էին Հունգարիայի Թագավորության մեջ։ Երկիրն այս տարածքները կորցրել է ավելի քան 100 տարի առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմում կրած պարտությունից հետո։