Չինաստանի Շանհայ քաղաքի իշխանությունները, որպես COVID-19-ի բռնկման դեմ պայքարի մաս, նոյեմբերի 24-ից խստացնում են քաղաք ժամանելու կանոնները: Ինչպես հայտնում է Interfax-ը՝ այս մասին տեղեկացրել են արևմտյան լրատվամիջոցները:
Իշխանությունների հայտարարության համաձայն, մարդիկ, ովքեր հինգ օրից պակաս են մնալու Շանհայում, չեն կարողանա այցելել ռեստորաններ, բարեր, առևտրի կենտրոններ, սուպերմարկետներ, մարզադահլիճներ: Միևնույն ժամանակ նրանք կկարողանան այցելել գրասենյակներ և օգտվել հասարակական տրանսպորտից։
Նշվում է, որ COVID-19-ի դեպքերն ամբողջ երկրում աճում են։ Երեքշաբթի Չինաստանում հայտնաբերվել է վարակի ավելի քան 28 հազար նոր դեպք: Չինաստանի մայրաքաղաքում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,4 հազար նոր դեպք, ինչը Պեկինի համար ամենամեծ ցուցանիշն է համաճարակի սկսվելուց ի վեր: