Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին պարգևատրել է Արիության շքանշանով: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Պետության ղեկավարն իր հրամանագրով լրագրող, ռազմական թղթակից Սեմյոն Պեգովին պարգևատրել է Արիության շքանշանով՝ խիզախության և անձնվիրության համար, որոնք դրսևորվել են մասնագիտական պարտքը կատարելիս»- ասված է ՌԴ նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը, որը վարում է WarGonzo Telegram ալիքը, վիրավորվել է Դոնեցկից ոչ հեռու։ Սեմյոն Պեգովը ոտքի վնասվածք էր ստացել: