Իտալիայի կառավարությունը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Իսկիա կղզում, որտեղ երեկ հորդառատ անձրևների հետևանքով սողանք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է TASS-ը:
Ինչպես նշվել է Իտալիայի կառավարության մամուլի ծառայության հայտարարության մեջ, նախարարների խորհրդի արտակարգ նիստում 2 մլն եվրո է հատկացվել արտակարգ պատահարի հետևանքները վերացնելու համար:
Տարերքից տուժած բնակչության համար մեկ տարի ֆինանսական մեղմացումներ կլինեն: Նշվում է, որ սողանքի հետեւանքով կան զոհեր, զոհվել է, անհայտ կորածներ:
Շաբաթ օրը կղզում տեղատարափ անձրևներ են եկել, որոնք հեղեղումներ և սողանքներ են առաջացրել: Առնվազն 10 շենք փլուզվել է։ Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պյանտեդոզին հայտնել է, որ մոտ 200 մարդ տարհանվել է։ Նա իրավիճակը շատ լուրջ է անվանել։ Նրա խոսքով՝ եղանակային պայմանները դժվարացնում են որոնողափրկարարական աշխատանքները։ Տեղական իշխանությունները որոշում են կայացրել երկուշաբթի և երեքշաբթի փակել կղզու դպրոցները: