Կանադայում պատրաստվում են թույլատրել հոգեկան հիվանդությամբ տառապողներին էվթանազիան այն պատճառով, որ երկրի առողջապահական համակարգը չի կարողանում հաղթահարել նրանց թիվը, պնդում է Daily Mail-ը:
Պարբերականի տվյալներով՝ հոգեկան հիվանդ կանադացիները էվթանազիայի իրավունք կստանան ներկայացված հայտից մի քանի ամիս անց։ Դիմումը պետք է հաստատի ընդամենը երկու բժիշկ։
Հարցված բժիշկները պարբերականին ասել են, որ նման նորամուծությունը կարող է էվթանազիան վերածել հոգեկան հիվանդությունների ստանդարտ բուժման: Ոմանք նաև կարծում են, որ դա կարող է հանգեցնել էվթանազիայի կիրառմանը աղքատների և հաշմանդամների համար: