Ամերիկացի փոփ երգչուհի Մադոննան ներկա է գտնվել իր «Սեքս» գրքի 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: Միջոցառման լուսանկարները հայտնվել են Daily Mail-ում։
64-ամյա Մադոննան հանրությանը ներկայացել է Saint Laurent Սև սմոքինգով, ժանյակավոր կորսետով, ցանցավոր գուլպաներով և լաքապատ բարձրակրունկ կոշիկներով։ Էպատաժային երգչուհին իր հետ որպես աքսեսուար վերցրել է կաշվե մտրակը։
Ցուցահանդեսը, որը Մայամիում տեղի կունենա մինչև դեկտեմբերի 4-ը, նվիրված է Մադոննայի և լուսանկարիչ Սթիվեն Մայզելի «Սեքս» սկանդալային գրքի 30-ամյակին և վերահրատարակմանը, որում ներառված են երգչուհու ամենաանկեղծ լուսանկարները: Ցուցահանդեսի համադրողը Մադոննայի մտերիմ ընկերն է, Saint Laurent-ի կրեատիվ տնօրեն Էնթոնի Վակարելոն։ Saint Laurent-ի աջակցությամբ վերահրատարակվել է գրքի 800 օրինակ, որոնք աճուրդի կհանվեն Մադոննայի Raising Malawi բարեգործական կազմակերպության օգտին: