Ամերիկացի միլիարդատեր Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը խոստացել է հրապարակել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի նոութբուքի առևանգման հետ կապված սկանդալային փաստաթղթեր։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
Գործարարը պարզաբանել է, որ որոշ փաստեր դեռ պետք է վերստուգվեն, իսկ փաստաթղթերի հրապարակումը կսկսվի առաջիկա ժամերին։
Համացանցում հրապարակվել էր 2019 թվականի տեսանյութ, որում Հանթեր Բայդենն ասում էր, որ ռուս թմրավաճառները գողացել են իր նոութբուքը, որում եղել են արժեքավոր տեղեկություններ։ Տեսանյութում ամերիկացի առաջնորդի որդին մարմնավաճառի հետ էր։ Նա հայտնել է, որ նոութբուքը կարող քին գողանալ Լաս Վեգասում՝ 2018 թվականին։
Ջո Բայդենն ավելի ուշ հայտարարել էր, որ հպարտ է իր որդի Հանթերով, ում կարող են մեղադրել զենք գնելիս թմրամոլությունը թաքցնելու մեջ։ Նա ընդգծել է, որ լիովին վստահում է Հանթերին և շատ է սիրում նրան։ Դատախազներն ու քննիչները վստահ են, որ բավարար ապացույցներ կան Հանթեր Բայդենին մեղադրանք առաջադրելու համար: Վերջնական որոշումը կկայացնի Դելավերի նահանգի դատախազ Դեյվիդ Վայսը։