Բրիտանիայում 42-ամյա ուսուցչուհի Միքել Հոլին արգելել են զբաղվել իր մասնագիտական գործունեությամբ այն պատճառով, որ նա դպրոցում գինի է խմել, հարբած հեծանիվ վարել և խլել աշակերտի հագուստը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Հոլը՝ 20 տարվա ուսուցիչ, աշխատել է 2019 թվականի մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում մասնագիտացված դպրոցում, որտեղ սովորել են սեռական ոտնձգություններ կատարած երիտասարդներ:
Ինչ-որ պահի դպրոցի ղեկավարությունը նկատել է, որ կինը աշխատավայրում ալկոհոլային խմիչքներ է խմում։ Ականատեսներից մեկը լուսանկարել է նրա բաժակը, որի մեջ մնացել են գինու հետքեր, հայտնաբերվել են նաև դատարկ շշեր։
Աշխատասենյակում խմելով գործը չի ավարտվել, Հոլը, գտնվելով ոչ սթափ վիճակում, որոշել է աշակերտներից մեկի հեծանիվով շրջել դպրոցի տարածքում։
Ալկոհոլի հետ կապված միջադեպերից բացի հայտնի է դարձել, որ կինը խլել է աշակերտներից մեկի հագուստը, որից հետո դպրոցով է շրջել։
Հոլի գործը լսվեց կրթության կարգավորող մարմնի (TRA) հանձնաժողովի կողմից, որը եզրակացություն տվեց Հոլին աշխատանքից հեռացնելու մասին: Նրան արգելել են դասավանդել առնվազն մինչև 2024 թվականը, որից հետո նա կարող է բողոքարկել որոշումը։