Ռուսական «Ланцет» կամիկաձե դրոնները, որոնք գործի են դրվել հատուկ գործողության ժամանակ, կարող են Ռուսաստանի Զինված ուժերի զինանոցում առավել արդյունավետ զինամթերքներից մեկը լինել, կարծում են ամերիկյան Forbes պարբերականում:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ռուսական ԱԹՍ – ին հաջողվում է բարձր ճշգրտությամբ խոցել օբյեկտները մեծ հեռավորության վրա։
«Հենց այնպես կանգնեցնել նրան անհնար է։ Ինքնագնաց զենիթային հրետանին, ինչպիսին գերմանացիների կողմից մատակարարված Gepard-ի 30 միլիմետրանոց սարքավորումն է, եթե նույնիսկ արդյունավետ է (ռուսական կամիկաձե դրոնի դեմ), ապա միայն այն դեպքում, եթե ճիշտ ժամանակին հայտնվի ճիշտ տեղում, և դա բավարար չէ ճակատային ողջ գիծը ծածկելու համար», — ասվում է պարբերականի հրապարակման մեջ։