Հյուսիսային Կորեայի իշխանությունները պահանջել են երեխաներին անվանափոխել «ռումբ», «ատրճանակ», «հավատարմություն» անուններով։ Այս մասին հայտնում է Radio Free Asia-ն։
Նախկինում ԿԺԴՀ-ում օգտագործվում էին A Ri (Սիրելի) և Su Mi (Գեղեցկություն) անունները:
«Այժմ երեխաները և մեծահասակները պետք է փոխեն իրենց անունները, քանի որ նրանք բավականաչափ «հեղափոխական» չեն և չափազանց նման են հարավկորեականներին: Որպես այլընտրանք՝ իշխանություններն առաջարկել են «ճիշտ» անունների մի ամբողջ ցանկ։ Նրանց թվում են Յունգ Իլը (Ատրճանակ), Չուն Սիմը (Հավատարմություն), Ուի Սունգը (արբանյակ) և Պոկ Իլը (Ռումբ)»,- հայտնում է աղբյուրը:
Նշվում է նաև, որ քաղաքացիները պարտավոր են այդ գործընթացն իրականացնել մինչև տարեվերջ, հակառակ դեպքում, ըստ աղբյուրի, կտուգանվեն։