Բրիտանիայում ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում 2000 տարվա վաղեմության խնջույքի հետքեր են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Քեմբրիջշիր կոմսությունում հայտնաբերված իրերի թվում կան կավե բեկորներ, կենդանիների ոսկորներ և այրված քարեր ու հատիկներ։ Այս ամենը խրախճանքից հետո ընկել է փոսի մեջ, որտեղ էլ դրանք գտել են հնագետները։ Առարկաները թվագրված են Մ. թ. ա. 800-ից մինչև մ. թ. 80 թվականն ընկած ժամանակահատվածում, ավելի ճշգրիտ ամսաթիվը թույլ կտա ստանալ միայն ռադիոածխածնային անալիզ:
Գիտնականները հույս ունեն, որ սպասքի և հատիկների մնացորդների քիմիական անալիզը թույլ կտա արձանագրել սննդակարգի փոփոխությունները, որոնք պետք է տեղի ունենային այդ ժամանակ: Երկաթի ուշ դարում Բրիտանիա սկսեցին բերել նոր ապրանքներ, ինչպիսիք են ձիթապտուղը և համեմը, և դրանց հետքերը պետք է մնան ուտեստների վրա, եթե դրանցից ուտեստներ հաճախակի օգտագործվեն: Որոշ իրեր, կարծես, օգտագործվել են գարեջուր պատրաստելու համար և կօգնեն ուսումնասիրել այս տեխնոլոգիայի էվոլյուցիան:
Բացի այդ, կերամիկայի տիպաբանական վերլուծությունը թույլ կտա պարզել, թե որտեղ է այն արտադրվել և ում մշակութային ազդեցության տակ է եղել վարպետը։ Դրա շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե ինչպես են անցել հին առևտրային երթուղիները: Շատ հավանական է, որ այդ իրերի մի մասը արտադրվել է Բրիտանիայում Հռոմեական տիրապետության ժամանակ, այնպես որ հետքերը կարող են հանգեցնել հեռավոր երկրներ: