Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի վրա կրկին ձու են նետել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ոստիկանության հաղորդմամբ՝ հարձակման կապակցությամբ ձերբակալվել է 20-ից մի փոքր ավելի տարեկան մի տղամարդ։ Ենթադրվում է, որ Չարլզ III-ը չարագործի թիրախն է եղել Բեդֆորդշիր կոմսության հարավային մասում գտնվող Լուտոն քաղաքի Սուրբ Գեորգիի հրապարակով արարողակարգային զբոսանքի ժամանակ։
Ժամանումից անմիջապես հետո Չարլզ III թագավորը անվտանգության աշխատակիցների կողմից դուրս է բերվել Լութոնի քաղաքային խորհրդի շենքի մոտ հավաքված ամբոխից։ Ավելի ուշ նա ձեռքսեղմումներ է փոխանակել հանրության ներկայացուցիչների հետ արդեն մեկ այլ թաղամասում։
Մեկ ամիս առաջ Չարլզ III-ն արդեն հարձակման էր ենթարկվել։ Այն ժամանակ նա հարձակման էր ենթարկվել Յորքում Extinction Rebellion բնապահպանական շարժման ակտիվիստ, 23-ամյա Պատրիկ Թելվելի կողմից։ Ձերբակալության ժամանակ նա բղավել է, որ «այս երկիրը կառուցվել է ստրուկների արյան վրա»։