Ուելսում 85-ամյա տղամարդը անձրևի տակ պառկած 7 ժամ սպասել է շտապօգնությանը, գրում է Daily Mail-ը: Թոշակառուն անհաջող ընկել ու կոտրել է ազդրը։
85-ամյա Քիթ Ռոյլսի խոսքով՝ հիվանդանոցն իր տնից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա է գտնվում, սակայն ստիպված է եղել ժամերով սպասել բժիշկների ժամանմանը: Ընտանիքը, վախենալով տղամարդուն տեղափոխելուց, նրա վրա հովանոց է գցել, քանի որ այս ամբողջ ընթացքում դրսում անձրև էր տեղում:
«Մենք մի քանի անգամ զանգահարել ենք շտապօգնություն, բայց մեզ ասել են, որ ոչնչով չեն կարող օգնել», — պատմել է տղամարդու դուստրը։
Բայց երբ բժիշկները ժամանեցին, նրանք Ռոյլսին տեղափոխեցին մեկ այլ հիվանդանոց, որը գտնվում էր իր տնից ավելի քան 30 կմ հեռավորության վրա, քանի որ մոտակայքում գտնվող հիվանդանոցը չափազանց շատ հիվանդներ ուներ:
Ուելսի շտապ օգնության ծառայության գործադիր տնօրեն Լի Բրուքսը հայտնել է, որ տեղյակ է Քիթի միջադեպի մասին: Նա ներողություն է խնդրել թոշակառուի ընտանիքից և խոստացել լուծել խնդիրը, որպեսզի նման իրավիճակները այլևս չկրկնվեն։