BBC-ն հրապարակել է 100 ոգեշնչող և ազդեցիկ կանանց ցուցակը 2022 թվականի համար: Նրանց թվում են համաշխարհային երաժշտական ֆենոմեն Բիլլի Այլիշը, Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան, դերասանուհիներ Պրիյանկա Չոպրան և Սելմա Բլերը, «ռուսական բեմի թագուհի» Ալլա Պուգաչովան, իրանցի ալպինիստ Էլնազ Ռեկաբին, եռացատկի ռեկորդակիր Յուլիմար Ռոխասը և գրող Գանա Նանա Դարկոա Սեկիյաման և այլք։
Այս տարի ցուցակում ներառված են 2022 թվականին հակամարտությունների կենտրոնում կանայք։ Նրանք բողոքում են և պահանջում փոփոխություններ Իրանում և դարձել են տոկունության և դիմադրության մարմնացում Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմում:
2022 թվականի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակում են հայտնվել նաև բժիշկներ, մարդու իրավունքների պաշտպաններ, իրավաբաններ, քաղաքական գործիչներ, ակտիվիստներ, մարզիկներ, անգամ ուսանողներ։ Լավագույնների շարքում է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ինչպես նաև Իրանում բողոքի ակցիայի մասնակից կանայք։