Աշխարհահռչակ երգչուհի, 54-ամյա Սելին Դիոնի մոտ անբուժելի նյարդաբանական հիվանդություն է ախտորոշվել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Սելին Դիոնի մոտ ախտորոշվել է կաշկանդված մարդու համախտանիշ (SPS), ինչը մկանների անվերահսկելի լարմանն է հանգեցնում: Երգչուհին ինքն է պատմել հիվանդության մասին:
Համախտանիշը մարդկանց, ի վերջո, վերածում է «արձանների». արդյունքում մարդիկ չեն կարողանում քայլել կամ խոսել: Այս հիվանդությունը չի բուժվում: Կան բուժումներ, որոնք պարզապես դանդաղեցնում են հիվանդության զարգացումը: Սելինն ասել է, որ ամեն ինչ անում է ախտանիշները նվազագույնի հասցնելու համար:
54-ամյա երգչուհին այսօր Instagram-ում իր գրառման մեջ արցունքոտ աչքերով դիմել է իր երկրպագուներին՝ հայտնելով, որ հիվանդության պատճառով չեղարկել իր եվրոպական շրջագայությունը: