Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի մասին Netflix-ի վավերագրական սերիալում Սասեքսի դքսուհին հիշել է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ առաջին հանդիպման մասին՝ այն համեմատելով ԱՄՆ-ում միջնադարյան թեմայով հայտնի ներկայացման հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Խոսելով ամուսնու տատիկի հետ առաջին հանդիպման մասին՝ Մեգան Մարքլն ասել է. «Հիմա ես սկսում եմ հասկանալ, որ դա կարևոր բան էր։ Դե, ամերիկացիները կարող են հասկանալ, թե ինչպես է դա եղել, Մենք ունենք «Medieval Times» ընթրիքներ և մրցաշարեր: Մի խոսքով, ես նման ռևերանսներ արեցի։ «Հաճելի է ծանոթանալ, Ձերդ Մեծություն»,-ասացի ես», – պատմել է արքայազն Հարիի կինը։
Սասեքսի դուքսերի հիշողությունների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագուհու հետ առաջին հանդիպումը Մեգան Մարքլի համար անսպասելի էր։
«Ես մինչև վերջին պահը չգիտեի, որ պետք է տեսնեմ նրան», – պատմել է նախկին դերասանուհին:
Նա ավելացրել է, որ արքայազն Հարրին հարցրել է իրեն, թե արդյոք նա կարողանում է ռևերանս անել, և Մեգանին թվում էր, թե ամուսինը կատակում է:
Շարունակելով պատմությունը՝ արքայազն Հարրին նշել է, որ իր համար դժվար էր բացատրել, որ պետք է խոնարհվել տատիկի առաջ։