Դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց 6 տարի անց վերսկսել է իր ծանոթությունների շարքը։ Այս մասին հայտնում է Radar Online-ը՝ հղում անելով աստղին մոտ կանգնած աղբյուրին։
Աղբյուրի տեղեկացմամբ, հոլիվուդյան աստղը, որպես կանոն, ռոմանտիկ հանդիպումների է գնում ցերեկային ժամերին և շփվում միայն այն տղամարդկանց հետ, որոնց ճանաչում է ընդհանուր ընկերների միջոցով։ Նշվում է, որ Անջելինա Ջոլին ստիպում է տղամարդկանց ստորագրել չհրապարակման համաձայնագրեր։
«Ջոլին ստիպում է տղաներին ստորագրել համաձայնագրեր, հյուրանոցների ամրագրումները երբեք իր անունով չի անում, ինքն է սահմանում հանդիպման ժամերը և ոչ մի դեպքում չի գիշերում նրանց հետ»,- հավելել է աղբյուրը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Անջելինա Ջոլին Բրեդ Փիթին մեղադրում է ընտանեկան բռնության մեջ։