Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Մեգան Մարքլին և արքայազն Հարիին կհրավիրի թագադրման՝ չնայած վավերագրական ֆիլմում Սասեքսի դուքսի և դքսուհու սկանդալային բացահայտումներին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
Մայիսի 6 – ին Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի կունենա Չարլզ III-ի թագադրումը։ Չնայած արարողության պաշտոնական հրավերները դեռ չեն ուղարկվել, աղբյուրները վստահ են, որ Մեգան Մարքլը և արքայազն Հարրին կստանան դրանք: Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի թագավորն արդեն ասել է կրտսեր որդուն և հարսին, որ ուրախ կլինի տեսնել նրանց իր թագադրման ժամանակ, և նրա կարծիքը չի փոխվել նույնիսկ Սասեքսի դուքսի և դքսուհու սկանդալային բացահայտումներից հետո:
Netflix-ում «Հարրին և Մեգանը» վեց մասից բաղկացած վավերագրական ֆիլմի թողարկումից հետո հաճախակի են դարձել Սասեքսի դուքսին և դքսուհուն տիտղոսներից զրկելու կոչերը։ Սակայն, ըստ աղբյուրների, թագավորական ընտանիքը դա չի անի դեմքը պահպանելու համար։ «Հարրին նրա որդին է, և Նորին Մեծությունը միշտ կսիրի նրան։ Չնայած հիմա ամեն ինչ բարդ է, դուռը միշտ կիսաբաց կմնա», — նշել է աղբյուրը։ Մեկ ուրիշը «անհավանական» է անվանել, որ Չարլզ III-ը չեղյալ համարի Մեգան Մարքլի և արքայազն Հարիի թագադրման հրավերը, նույնիսկ եթե վերջինիս հուշերը, որոնք լույս են տեսնում հունվարին, նոր սկանդալ առաջացնեն:
Միևնույն ժամանակ, ինսայդերները նշում են, որ Մեգան Մարքլի և արքայազն Հարիի ժամանումը Չարլզ III-ի թագադրմանը «կեղծավոր» տեսք կունենա այն բոլոր մեղադրանքներից հետո, որոնք նրանք արել են թագավորական ընտանիքի հասցեին: