Մի շարք աղբյուրների դերասան Բրեդ Փիթի և ֆիթնես մարզիչ Ինես դե Ռամոնի սիրավեպի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Այս մասին գրում է Spletnik.ru-ն։
Հայտնի է դարձել, որ Փիթը դե Ռամոնին բերել է «Բաբելոն» ֆիլմի պրեմիերայի երեկույթին։ Անանուն աղբյուրը People-ին ասել է, որ դերասանը դա չէր անի, եթե նա լուրջ չսիրահարվեր աղջկան:
«Ինեսն ասում է, որ Բրեդը շատ բարի է»,-պատմել է աղբյուրը և հավելել, որ զույգը ծրագրում է միասին դիմավորել Նոր տարին։
Մեկ այլ աղբյուր, որը մոտ է Փիթի հետ, պարբերականի հետ զրույցում հաստատել է, որ զույգը հանդիպում է և շատ երջանիկ է։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ լուրջ հարաբերությունների մասին դեռ խոսք չկա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոլիվուդյան գլխավոր սրտակերն այլևս միայնակ չէ։ Փիթի սիրտը գողացել է թխահեր գեղեցկուհի, 29-ամյա Ինես դե Ռամոնը։