Դերասան Ջոնի Դեփը Կորի անունով 11-ամյա տղային ուրախացնելու համար կերպարանափոխվել է։ Տղան տառապում է սրտի ծանր հիվանդությամբ: Այս մասին հայտնել է People ամսագիրը։
Կորին բլոգեր է, ինչպես նաև դերասանի և «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի մեծ երկրպագու։ Այդ պատճառով էլ Դեփը նրան ներկայացել է կապիտան Ջեկ Ճնճղուկի կերպարով։
«Ես քո թիվ մեկ երկրպագուն եմ ՝ կապիտան Քորին»,-ասել է Դեփը տեսաուղերձում։
Բացի այդ, Դեփն ու Կորին շփվել են տեսակապի միջոցով։ Տղան զրույցի մի մասը հրապարակել է իր ալիքում և խոստացել է շարունակությունը հրապարակել այն ժամանակ, երբ իր ալիքին 200 հազար մարդ կբաժանորդագրվի։ Այս պահի դրությամբ սկսնակ բլոգերի հետևորդների թիվն արդեն գերազանցել է այդ ցուցանիշը ։
People-ը հայտնում է, որ Ջոնիի հետ կապ է հաստատել make-A-Wish հիմնադրամը, որը կատարում է մահացու հիվանդ երեխաների ցանկությունները։