Ճապոնիայի Նիիհատա պրեֆեկտուրայի Կանեցու արագընթաց մայրուղու վրա մոտ 90 ավտոմեքենա է արգելափակվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նշվում է, որ ձյան տեղումները Ճապոնիայում ռեկորդային քանակի են։ Իրավիճակը սրվել է բեռնատարներից մեկի խափանմամբ։ Միայն 5 ժամ հետո է հնարավոր եղել մաքրել ճանապարհը և մեքենաները դուրս բերել արգելափակումից։
Նման իրավիճակ է ստեղծվել Տոյամա պրեֆեկտուրայում, որտեղ մարդիկ ստիպված են եղել 4 ժամ սպասել օգնության։
Կանեցու մայրուղին հայտնի է դարձել 2020 թվականի դեկտեմբերին այն բանից հետո, երբ ավելի քան 2000 տրանսպորտային միջոց արգելափակվել է ձյան տեղումների պատճառով ավելի քան 50 ժամ՝ չորեքշաբթի երեկոյանից մինչև շաբաթ առավոտ: Տեղի վարչակազմն ու կամավորները սկզբում կազմակերպել են սննդի առաքում, իսկ հետո սկսել են մարդկանց տարհանել, որից հետո նոր միայն տրանսպորտային միջոցները դուրս են բերել արգելափակումից։