Եգիպտոսում կինը սիամական երկվորյակներ է լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Հրատարակության տվյալներով՝ մայրը գիտեր, որ կրում է սիամական երկվորյակների և հղիության իններորդ ամսում որոշել է կեսարյան հատում կատարել։ Նորածինների սեռի մասին տվյալներ չեն հաղորդվել։ Միաձուլված երկվորյակներն ունեն երկու գլուխ, երկու պարանոց, չորս ձեռք և երկու ոտք:
Նշվում է, որ նորածիններին դժվար թե կարողանան բաժանել, քանի որ նրանք ընդհանուր շատ օրգաններ ունեն։ Ուստի վիրահատությունը մեծ ռիսկեր է պարունակում և երեխաները կարող են չապրել։