Մոսկվայի կենտրոնում ալկոհոլի շշերից պատրաստված տոնածառ է տեղադրվել։ Այս մասին հայտնում է «Москва сейчас» Տելեգրմ-ալիքը՝ հրապարակելով լուսանկարներ։
Ծառը կազմված է շրջված գինու շշերից և զարդարված հետին լուսավորությամբ։ Աղբյուրը պարզաբանել է, որ տոնածառը նկատել են մետրոյի «Հեղափոխության հրապարակ» կայարանի մոտ։
Շշերով տոնածառն առաջացրել է համացանցի բնակիչների բուռն արձագանքը։ Տոնածառի լուսանկարը դրական արձագանք է ստացել հետևորդների կողմից։ Սակայն օգտատերերից ոմանք նման զարդարանքը անտեղի են համարել՝ գրառման տակ բացասական արձագանքներ արտահայտելով։