Իսպանիայում վեց մարդ է զոհվել, երբ մարդատար ավտոբուսը կամրջից ընկել է գետը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Գալասիա նահանգում։ Նշվում է, որ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ավտոբուսը ճեղքել է ցանկապատն ու ընկել գետը։
Վթարի հետևանքով զոհվել է վեց ուղևոր։ Վարորդը ողջ է մնացել։ Փորձարկումը ցույց է տվել, որ նա վթարի պահին եղել է սթափ վիճակում։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ոստիկանությունը պարզում է ողբերգության պատճառներն ու հանգամանքները։