Ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ պատրաստ է կրկին ամուսնանալ և երեխաներ ունենալ Քանյե Ուեսթի հետ սկանդալային ամուսնալուծությունից հետո։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
42-ամյա Քիմ Քարդաշյանը դարձել է Գվինեթ Փելթրոուի փոդքասթի հյուրը։ Զրույցի ընթացքում աստղը խոստովանել է, որ չի բացառում կրկին ամուսնանալու և երեխաներ ունենալու հնարավորությունը։
«Անկեղծ ասած, ինձ թվում է, որ իմ վերջին ամուսնությունն իմ առաջին իրականն էր։ Առաջին ամուսնության ժամանակ ես նույնիսկ չէի հասկանում, թե իրականում ինչ է կատարվում։ Իսկ երկրորդ անգամ ես ամուսնացա, քանի որ շատ էի ցանկանում ամուսնության մեջ լինել, չէ որ իմ բոլոր ընկերուհիներն այդ ժամանակ արդեն ամուսնացած էին», — պատմել է Քարդաշյանը։
Չորս երեխաների մայրը հույս է հայտնել, որ չորրորդ ամուսնությունն իր համար լավագույնը կլինի, սակայն հստակեցրել է, որ չի պատրաստվում շտապել։
«Ես չեմ շտապում. Ես ուզում եմ մի քանի տարի միայնակ լինել: Իմ ընտանիքն ու ընկերները միշտ այնտեղ են և աջակցում են ինձ», – ասաց նա:
Գվինեթ Փելթրոուի այն հարցին, թե արդյոք Քիմը ցանկանում է սառեցնել ձվաբջիջները, նա դրական է պատասխանել։