«SpaceX» և «Tesla» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը պատմության մեջ առաջին մարդն է, որը ավելի քան 200 մլրդ դոլար է կորցրել: Այս մասին գրում է Bloomberg-ը:
Գործակալության տվյալներով՝ 2021 թվականի նոյեմբերին Մասկը 340 միլիարդ դոլար կարողություն ուներ, սակայն 2022 թվականի դեկտեմբերի վերջին ձեռնարկատիրոջ կապիտալը կրճատվել է՝ դառնալով մոտ 137 միլիարդ դոլար:
Bloomberg-ը դա վերագրում է «Tesla»-ի բաժնետոմսերի արժեքի անկմանը: Միլիարդատիրոջ կարողության վրա ազդել է նաեւ Twitter-ի գնումը:
Այնուամենայնիվ, միլիարդատերերի համաշխարհային վարկանիշում Մասկը դեռ շարունակում է երկրորդ տեղում մնալ: Առաջին տեղում LVMH՝ «Louis Vuitton Moet Hennessy» ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն է, որի կարողությունը մոտավորապես 162 մլրդ դոլար է։