Բրեդ Փիթը և նրա ընկերուհին՝ Ինես դե Ռամոնը, Ամանորը նշել են միասին: Այս մասին գրում է People-ը:
Բրեդ Փիթը և նրա նոր սիրելին՝ զարդերի դիզայներ Ինես դե Ռամոնը, 2023 թվականի գալուստը դիմավորել են Մեքսիկայում:
Զույգը տոնական հանգստյան օրերին ժամանել է Կաբո Սան Լուկաս:
«Նրանց մոտ ամեն ինչ լավ է։ Ոչ մի սթրես»,-պատմել Է աղբյուրը։
Ինսայդերը հավելել է, որ 59-ամյա դերասանը բացի 32-ամյա Ինեսայից այժմ ոչ մեկի հետ չի հանդիպում:
Երկու շաբաթ առաջ Հոլիվուդում նրանք միասին նշել են Փիթի ծննդյան օրը։ Բրեդի նոր սիրավեպի մասին սկսել են խոսել նոյեմբերի կեսերին: