Արքայազն Հարին հայտարարել է ավագ եղբոր կողմից հարձակման ենթարկվելու մասին: Այս մասին գրում է Guardian-ը՝ հայտնելով, որ Հարին այս մասին գրել է իր ինքնակենսագրականի մասին գրքում:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականին Լոնդոնում: Եղբայրների միջև վեճը ծագել է Հարրիի կնոջ՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի պատճառով։
Արքայազնը գրել է, որ ավագ եղբայրը՝ Ուիլյամը եկել է իր հետ քննարկելու իրենց հարաբերություններում առաջացած խնդիրները աղետը, թագավորական ընտանիքի շուրջ առկա սկանդալները մամուլում։ Ուիլյամի բողոքել է Մարքլից: Հարրին պատասխանել է, որ ավագ եղբոր կողմից աջակցություն չի ստանում: Իրավիճակը հանգեցրել է նրան, որ Ուիլյամը հարձակվել է Հարիի վրա:
«Ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ: Նա բռնեց իմ օձիքից, պոկեց վզնոցս և գցեց հատակին։ Ես ընկա շան ամանի վրա, որը ճաքել էր, բեկորները խրվել էին մեջքիս: Ես այնտեղ որոշ ժամանակ ընկած էի, հետո վեր կացա և ասացի, որ հեռանա»,-իր գրքում գրել է արքայազնը: