Իտալացի վազորդ Ալեսանդրո Բրակոնին որակազրկվել է 36 տարով։ Այս մասին հայտնում է Inside the Games-ը։
Մարզիկը կկարողանա մրցելույթներ վերադառնալ 2058 թվականի մարտի 23-ին։ Այդ ժամանակ նա կդառնա 71 տարեկան։ Անցյալ տարվա նոյեմբերին Բրակոնին մեղավոր էր ճանաչվել դոպինգ օգտագործելու, արգելված նյութեր պահելու և դրանք վաճառելու փորձի մեջ։ Դրա համար իտալացին որակազրկվել էր 12 տարով։
Բրակոնիի որակազրկումը եռապատկվել է այն պատճառով, որ մարզիկը շարունակել է հանդես գալ մարաթոններում։ Բացի այդ, իտալացին փորձել է գրանցվել մրցավազքներից մեկում՝ որպես կամավոր։