Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին խոստովանել է, որ Աֆղանստանում զինվորական ծառայության ընթացքում 25 մարդու է սպանել: Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մասին հայտարարել է Sky News հեռուստաալիքը: Նշվում է, որ այդ մասին Հարին գրել է իր ինքնակենսագրականում:
Արքայազն Հարիի հուշագրությունների թողարկումը նախատեսված է հունվարի 10-ին:
«Ես միշտ կարող էի հստակ ասել, թե քանի թշնամու եմ սպանել: ես միշտ կարող էի ասել, թե քանի մարդ եմ սպանել: Այդ թիվը 25 է: Ես դրանից բավարարվածությամբ չէի լցվում, բայց ամոթ էլ չէի զգում»,-գրել է Հարին: