Մեխիկոյի մետրոյում երկու գնացք է բախվել, ինչի հետևանքով կա մեկ զոհ, կան վիրավորներ: Այս մասին հայտնում է TASS-ը:
Պաշտոնական տվյալներով՝ մետրոյի երրորդ գծում երկու շարժակազմերի բախման հետևանքով տուժել է 57 մարդ: Վնասվածքներ ստացածների թվում առնվազն մեկ անչափահաս կա: Խոսքը 16-ամյա աղջկա մասին է: Բոլոր տուժածները տեղափոխվել են Մեխիկոյի բժշկական հաստատություններ, որտեղ նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում։ Նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն հրապարակվել։
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը Twitter-ի իր էջում իր ցավակցությունն ու համերաշխությունն է հայտնել տուժածներին, զոհի հարազատներին: Կատարվածի պատճառների մասին տեղեկություններ դեռ չեն հրապարակվել։ Փրկարարական գործողության ավարտի մասին տվյալներ դեռ չկան։ Մեխիկոյի դատախազությունում հետաքննություն է սկսվել: