Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնը հայտարարել է, որ Ստոկհոլմը չի կատարի Թուրքիայի բոլոր պահանջները, որոնք նա ներկայացրել է որպես ՆԱՏՕ-ին անդամակցելու երկրի հայտը հավանության արժանացնելու պայման։
«Թուրքիան հաստատում է, որ մենք կատարել ենք այն պայմանները, որոնց համաձայնել ենք։ Բայց թուրքերը նաև բաներ են ուզում, որոնք մենք չենք կարող կամ չենք ցանկանում տալ նրանց», – Քրիստերսոնի խոսքերն է մեջբերում «Интерфакс»-ը։
Միաժամանակ վարչապետը վստահություն է հայտնել, որ Թուրքիան համաձայնություն կտա Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։
Հունիսին Թուրքիան համաձայնել էր աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերին: Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ երկու երկրները խոստացել են չսատարել Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերին (YPG), ինչպես նաև քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO շարժմանը: