Forbes-ի 2021 թվականի վարկանիշում եղել է 123 ռուս միլիարդատեր, մեկ տարի անց նրանց թիվը նվազել է՝ դառնալով 88: Այս մասին տեղեկանում ենք Forbes.ru-ից:
2022 թվականին Ուկրաինայում տիրող իրավիճակի, արևմտյան պատժամիջոցների և տնտեսական ճգնաժամի պատճառով նրանց վիճակը շարունակել է վատթարանալ:
Forbes-ի գնահատմամբ՝ մեկ տարվա ընթացքում աղքատացել է 68 ռուս գործարար:
Ամենամեծ կորուստները կրել է ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված «Սևերստալ» ընկերության սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը: Նա կորցրել է գրեթե 11 մլրդ դոլար: Կորուստների ծավալով երկրորդ տեղը զբաղեցրել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը: Անհաջողակների եռյակը եզրափակում Է լոնդոնաբնակ բանկիր Օլեգ Տինկովը, որն այս տարի դուրս է մնացել միլիարդատերերի ցուցակից: