Չինացիները թողարկել են ամենաթանկ iPhone 14-ի կրկնօրինակը, մշակողները նույնիսկ կարողացել են պատճենել Dynamic Island ստորագրության տարրը։ Ինչպես հայտնում է My Drivers-ը, սարքը գրեթե ամբողջությամբ կրկնօրինակում է iPhone 14 Pro Max-ի դիզայնը:
Սարքի կորպուսի հետևի մասում կա հիմնական տեսախցիկ՝ երեք մեծ սենսորներով: Ընդ որում, 13 մեգապիքսելանոց սենսորներից միայն մեկն է պատասխանատու նկարահանման համար, իսկ մնացածը զուտ դեկորատիվ են։
Ինչ վերաբերում է սմարթֆոնի դիմային հատվածին, ապա այստեղ չինացիները «կլոնավորել» եբ Apple-ի նոր ֆիրմային տարրը, որը կոչվում է Dynamic Island, այն ցուցադրում է ծանուցումներ, ականջակալների միացման տվյալներ, մարտկոցի լիցքավորման կարգավիճակի ցուցում և երաժշտական նվագարկչի վիջեթ:
LeTV S1 Pro-ն ստացել է 6,5 դյույմանոց LCD էկրան՝ HD + լուծաչափով և մինչև 60 Հց թարմացման արագությամբ, 5 մեգապիքսելանոց առջևի տեսախցիկ՝ սեփականատիրոջ դեմքի ճանաչմամբ, 5000 մԱժ մարտկոց, ինչպես նաև 8 ԳԲ օպերատիվ հիշողություն և 128 ԳԲ։ ներկառուցված հիշողություն:
Չինաստանում iPhone 14 Pro Max-ի էժան օրինակի արժեքը կազմում է 899 յուան։ Սա նոր iPhone-ը կլոնավորելու չինացիների առաջին փորձը չէ։ Նման սարքեր սկսել են հայտնվել նույնիսկ Apple-ի 14-րդ սերիայի սմարթֆոնների պաշտոնական պրեմիերայից առաջ։