Նեպալի Պոկխարա քաղաքի մոտ կործանվել է «Yeti Airlines» ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով The Kathmandu Post թերթին:
Ինքնաթիռում եղել է 68 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Վթարը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ։
Ավիափոխադրողի ներկայացուցիչ Սուդարշան Բարտոլիի խոսքով՝ դեռ հայտնի չէ՝ կա՞ն արդյոք ավիավթարից փրկվածներ: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Reuters-ը հայտնել է, որ ինքնաթիռի կործանման հետևանքով առնվազն 16 զոհ կա:
TASS-ն ավելի ուշ հայտնել է, որ Նեպալում ՌԴ դեսպանատան փոխանցմամբ, կործանված ինքնաթիռում Ռուսաստանի չորս քաղաքացիներ են եղել: