Նեպալում տեղի ունեցած ողբերգության մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել. կործանված ինքնաթիռի տարածքում հայտնաբերվել է առնվազն 40 մարմին: Այս մասին հայտնում է TASS-ը:
Նշվում է, որ ինքնաթիռի բոլոր 68 ուղևորները, ինչպես նաև անձնակազմի 4 անդամները զոհվել են: Նաև հայտնի է դարձել, որ ուղևորների թվում 15 օտարերկրյա քաղաքացիներ են եղել, որոնց թվում նաև հնդիկներ, ավստրալացիներ, իռլանդացիներ, ֆրանսիացիներ և արգենտինացիներ են:
Ինքնաթիռը ֆրանս-իտալական ATR կոնցեռնի արտադրության ATR 72 ինքնաթիռի մասին է, որը կարող է տեղափոխել ոչ ավելի, քան 74 ուղևոր:
Կատարվածի պատճառները դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ այսօր Նեպալի Պոկխարա քաղաքի մոտ կործանվել է «Yeti Airlines» ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռը: Վթարը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ։ Նեպալում ՌԴ դեսպանատան փոխանցմամբ, կործանված ինքնաթիռում Ռուսաստանի չորս քաղաքացիներ են եղել: