Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ռուսաստանի հետ արևմտյան երկրների հարաբերությունների կարգավորումը չի լինի նաև Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո: ТАСС-ի փոխանցմամբ՝ նման գնահատական նա տվել է Handelsblatt թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի օրը։
«Ինչպես նախկինում չի լինի։ Նույնիսկ եթե Ուկրաինայում թնդանոթները լռեն, չպետք է ակնկալել, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կկարգավորվեն», – հայտարարել է նա։
Գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ Արևմուտքը «չպետք է թերագնահատի Ռուսաստանին», որն իր տրամադրության տակ ունի «հսկայական ռեսուրսներ»։