Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ղեկավար Դենիս Մոնաստիրսկին և նրա առաջին տեղակալ Եվգենի Էնինը մահացել են Կիևի մերձակայքում գտնվող Բրովարիում ավիավթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է Известия-ն։
Ուկրաինայի ոստիկանությունը պարզաբանել է, որ պաշտոնյաները գտնվել են երկրի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (GSChS) կործանված ուղղաթիռում։
«Այսօր առավոտյան Բրովարիում վթարի է ենթարկվել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուղղաթիռը։ Ընդհանուր առմամբ՝ հայտնի է 16 զոհվածների մասին, որոնցից երկուսը երեխաներ են»,- հայտնում է ոստիկանությունը։
Կիևի մարզի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Օլեքսեյ Կուլեբան մանրամասնել է, որ ուղղաթիռի կործանումը տեղի է ունեցել մանկապարտեզի և բնակելի շենքի մոտ։ Վթարից հետո պայթյուն է լսվել և մեծ հրդեհ է սկսվել։
Հայտնի է նաև, որ արտակարգ իրավիճակի հետևանքով այս պահին տուժել է 22 մարդ, այդ թվում՝ 10 երեխա։ Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են։
Արհեստական բանականությունն իր ինտելեկտով կարող է գերազանցել մարդկանց․ Մասկ
Tesla и SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն իր ինտելեկտով կարող է գերազանցել մարդկանց։ «Ավելի ու...