Թուրքիայի իշխանությունները Ստոկհոլմում հակաթուրքական ցույցերի պատճառով չեղարկել են հունվարի 27-ին Շվեդիայի պաշտպանության նախարար Փոլ Յոնսոնի այցը հանրապետություն։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Մենք տխուր ենք տեսնելով, որ այդ զազրելի գործողությունների արդյունքում մեր նախագահի և Թուրքիայի դեմ ոչ մի քայլ չի ձեռնարկվել, հետևաբար այս պահին Շվեդիայի պաշտպանության նախարար Յոնսոնի՝ հունվարի 27-ին Թուրքիա կատարած այցի կարևորությունն ու իմաստն այլևս չկա։ Այդ պատճառով մենք չեղարկել ենք այցը»,- ասել է նա։
Աքարը հիշեցրել է, որ Թուրքիայի միակ խնդրանքը «Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից Մադրիդում ստորագրված հուշագրով նախատեսված պարտավորությունների կատարումն է»։