ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ բողոքի ակցիա են անցկացրել՝ ի պաշտպանություն Արցախի, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Ակցիան կազմակերպել էր Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության երիտասարդական կառույցը՝ «Հայ երիտասարդական ֆեդերացիան» (AYF)։ Ցուցարարները ԱՄՆ վարչակազմից պահանջել են խզել Արցախի ադրբեջանական շրջափակումը, օդով օգնություն հասցնել Արցախ և դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած ռազմական օգնություն։
«Նախագահ Բայդեն, Կանգնեցրեք Հայոց երկրորդ ցեղասպանությունը», «120 հազար խաղաղ բնակիչներ պատանդ են պահվում Ադրբեջանի կողմից», «Պատժամիջոցներ մտցրեք ցեղասպան Ադրբեջանի դեմ», «Ալիևը ռազմական հանցագործ է», «Նախագահ Բայդեն, պատժամիջոցներ մտցրեք Ադրբեջանի դեմ» և այլ գրություններով պաստառներ:
Ավելի վաղ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ։