Ամերիկացի լեգենդար տիեզերագնաց Բազ Օլդրինը, որն առաջիններից մեկն է ոտք դրել Լուսնի վրա, նշել է իր 93-ամյակը՝ ամուսնանալով իր վաղեմի ընկերուհու՝ Անկա Ֆաուրի հետ։ Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում։
«Իմ 93-րդ տարեդարձին ուրախ եմ հայտնել, որ իմ երկարամյա սերը՝ Անկա Ֆաուրը և ես ամուսնացել ենք: Մենք ամուսնացանք Լոս Անջելեսում տեղի ունեցած փոքրիկ մասնավոր արարողության ժամանակ, և մենք ոգևորված ենք այնպես, ինչպես ծնողներից փախած դեռահասները»,- գրել է նա։
Նախկին տիեզերագնացի համար սա չորրորդ ամուսնությունն է, հարսնացուն իրենից փոքր է 30 տարով։ 63-ամյա Անկա Ֆաուրը 2019 թվականից աշխատում է Aldrin’s Buzz Aldrin Ventures LLC-ում: Ներկայումս նա զբաղեցնում է ընկերության փոխնախագահի պաշտոնը։